Ադրբեջանը խաղաղապահ զnրքեր չի ուղարկի Գազա. Ալիև

Ադրբեջանը խաղաղապահ զnրքեր չի ուղարկի Գազա. Ալիև

Ադրբեջանը մտադիր չէ զորքեր ուղարկել իր սահմաններից դուրս, այդ թվում՝ Գազայ, խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար, երկուշաբթի՝ հունվարի 5-ին, ուշ երեկոյան հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ադրբեջանը կապ է հաստատել ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ մի շարք հարցեր ուղղելով Գազայում խաղաղապահ ուժերի գործունեության վերաբերյալ։

«Մենք պատրաստել ենք 20-ից ավելի հարց պարունակող հարցաթերթիկ և ներկայացրել ենք այն ամերիկյան կողմին։ Խաղաղապահ ուժերին մասնակցություն չի նախատեսվում: Ես ընդհանրապես չեմ քննարկում Ադրբեջանից դուրս ռազմական գործողություններին մասնակցելու հնարավորությունը», - նշել է Ալիևը։

Добавить комментарий