Պապիկյան

Նախատեսում ենք շուրջ 150 մլրդ դրամի պատվեր տեղական ռազմարդյունաբերությանը. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է սպառազինության ձեռքբերմանը։

«Ես չեմ պատրաստվում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել։ Սա մեր կառավարության դիրքորոշումն է։ Բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ ՀՀ-ն դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումն ու բանակի արդիականացումը։

2026 թվականին նախատեսում ենք շուրջ 150 մլրդ դրամի պատվեր՝ տեղական ռազմարդյունաբերությանը, և սա գործող պայմանագրերին զուգահեռ էական ներարկում է այս ոլորտում, որպեսզի նրանք կարողանան զարգանալ և շարունակական զարգանալ»,-ասել է նա։

Добавить комментарий