«Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
«Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը: Այս մասին «Անադոլու» լրատվական գործակալությանն ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ընդգծել է, որ գործընթացը սկսվել է ԱՄՆ-ի մասնակցությամբ, հավելելով՝ այս տարի ևս այդ ուղղությամբ առաջընթաց են ակնկալում։
«Մենք անցած տարվանից սկսել ենք Կարս-Իգդիր-Արալըկ-Դիլուջու երկաթգծի շինարարությունը, որը կարևոր է Զանգեզուրի միջանցքի համար, Ադրբեջանն էլ է Նախիջանի հատվածում աշխատանքներ իրականացնում»,- ասել է թուրք նախարարը։
Անկարան անցած օգոստոսին սկսեց Կարսից դեպի Նախիջևան՝ 224 կիլոմետր երկարությամբ նոր երկաթգծի շինարարությունը, որով Թուրքիան կկապվի Ադրբեջանի, ապա՝ տարածաշրջանային մյուս ցանցերի հետ։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Դոհայի ֆորումի ժամանակ ընդգծել էր, որ Երևանի համար միջանցք տերմիննն անընդունելի է։ Նա նաև վստահություն էր հայտնել, որ TRIPP-ը շատ օգուտներ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև բիզնեսներին, տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին:
Добавить комментарий