Опубликовано detq-editor -
22

Լավրովը Թուրքիայում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա։ Ինչպես հաղորդում է «Դետք»-ը՝ հղում անելով ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը, այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան հայտնել է, որ Թուրքիայում կայանալիք բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ։ Նրա խոսքով՝ կողմերն առաջին հերթին կանդրադառնան երկկողմ համագործակցության հեռանկարներին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Լավրովը թուրք պաշտոնյաների հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Կլինի մտքերի փոխանակում տարածաշրջանային ու միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի ներկա իրավիճակի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի ու Աֆղանստանի վերաբերյալ»,- եզրափակել է նա:

Добавить комментарий