Դանիայի պաշտպանության նախարարությունը ռազմական տեխնիկա և առաջադեմ հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա՝ ավելի մեծ բանակային ուժերի հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար, հաղորդում է դանիական DR ռադիոն՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրներին։  Առաջնային ջոկատը, որը ներառում է բանակային ստորաբաժանումների զինվորներ, նախատեսված է հիմնական ուժերին ընդունելու համար լոգիստիկ և ենթակառուցվածքային պատրաստվածությունն ապահովելու համար։  «Հունվարի 12-ի երեկոյան Դանիայի ռազմաօդային ուժերի Challen

Դանիայի ՊՆ-ն ռազմակшն տեխնիկա և հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա. DR ռադիո

Դանիայի պաշտպանության նախարարությունը ռազմական տեխնիկա և առաջադեմ հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա՝ ավելի մեծ բանակային ուժերի հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար, հաղորդում է դանիական DR ռադիոն՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրներին։

Առաջնային ջոկատը, որը ներառում է բանակային ստորաբաժանումների զինվորներ, նախատեսված է հիմնական ուժերին ընդունելու համար լոգիստիկ և ենթակառուցվածքային պատրաստվածությունն ապահովելու համար։

«Հունվարի 12-ի երեկոյան Դանիայի ռազմաօդային ուժերի Challenger ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաքի օդանավակայանում: Չնայած պաշտոնական հաստատում չկար, որ այս թռիչքը կապված էր պաշտպանական ուժեղացման հետ, պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը խորհրդարանական հանձնաժողովի առջև փակ ճեպազրույցից հետո հայտարարել է տարածաշրջանում մշտական ​​ռազմական ներկայությունը մեծացնելու ծրագրերի մասին», -  նշել է ռադիոն:

Добавить комментарий