Գերի

Սա կարևոր քայլ է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում․ ԵՄ-ն ողջունում է հայ գերիների վերադարձը

Եվրոպական Միությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից չորս հայ գերիների ազատ արձակմանը և նրանց Հայաստան տեղափոխմանը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող չորս հայերի ազատ արձակումը և փոխանցումը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»,- գրել է ԵՄ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անիտա Հիպպերը սոցիալական ցանցում։

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ։

«ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայերի ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ձեռնարկվող այլ դրական քայլերը համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ», – գրել է Գրոնոն X սոցիալական ցանցում։

Добавить комментарий