Ֆիդան

Հունիսին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու. մենք աջակցում ենք Փաշինյանին. Ֆիդան

«Հուսով եմ՝ մենք կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումը այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է Կենտրոնական միջանցքի համար»,- մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ ավելի լայն ռազմավարական համատեքստում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» «կարևոր է նաև տարածաշրջանային առումով, մասնավորապես՝ Նախիջևանը մայրցամաքային Ադրբեջանի հետ միավորելու համար»։

Ֆիդանը նաև մեկնաբանել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

«Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում։ Այս մոտեցումը, այս ցանկությունը պետք է պահպանվի»,- ասել է նա։

 

Добавить комментарий