Ես այլևս պարտավորված չեմ զգում մտածել բացառապես խաղաղության մասին. այժմ կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ և ճիշտ Միացյալ Նահանգների համար․ Թրամփ
Թրամփը հայտնել է, որ այլևս պարտավոր չէ մտածել խաղաղության մասին, քանի որ իրեն Նոբելյան մրցանակ չեն շնորհել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Նորվեգիայի վարչապետին ուղղված նամակում։
«Հաշվի առնելով, որ ձեր երկիրը որոշել է ինձ չշնորհել Նոբելյան խաղաղության մրցանակը՝ ութից ավելի պատերազմներ կանխելու համար, ես այլևս պարտավորված չեմ զգում մտածել բացառապես խաղաղության մասին... և այժմ կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ և ճիշտ Միացյալ Նահանգների համար»,-գրել է նա
Добавить комментарий