Ռուբիո

«Կարևոր ժեստ է». Ռուբիոն` ադրբեջանական վառելիքը Հայաստան մատակարարելու մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում դրական է գնահատել ադրբեջանական վառելիքի մատակարարումները Հայաստան։

Այս մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։

Զրույցը կայացել է այսօր։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ Ռուբիոն վառելիքի մատակարարումն անվանել է «կարևոր ժեստ» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում։

Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմի Պիգոտը, կողմերը քննարկել են նաև վստահության ամրապնդման այլ միջոցներ, որոնք ուղղված են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության խթանմանը։ Բացի այդ, զրույցի ընթացքում դրական է գնահատվել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը։

 

Добавить комментарий