Ալիև

Ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում. Ալիև

«Եթե մենք չկարողանանք հասնել այն ամենին, ինչ ուզում ենք տարածաշրջանում, ապա չենք կարող ձգտել որևէ գլոբալ իրադարձության։ Այսօր ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Դավոսում «Եվրասիայի տնտեսական նույնականության սահմանումը» թեմայով վահանակային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Անշուշտ, այդ գործընթացները կհանգեցնեն Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների միաժամանակյա հաստատմանը»,- հավելել է Ալիևը։

 

Добавить комментарий