Օրբան

Առաջիկա 100 տարքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան

Ուկրաինան փորձում է ազդել Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա՝ գիտակցելով, որ երկրի ներկայիս կառավարությունը թույլ չի տա նրան միանալ Եվրամիությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքները։ Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Գագաթաժնողովի ժամանակ Եվրահանձնաժողովը շրջանառության մեջ էր դրել Ուկրաինայի համար «ճանապարհային քարտեզ», որով կոչ էր արվում մինչև 2027 թվականն անդամակցել Եվրամիությանը։

«Ես կարծում եմ, որ առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին», - ասել է Օրբանը։

«Մենք չենք ուզում, որ նրանք միանան ԵՄ-ին», - ընդգծել է Հունգարիայի վարչապետը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով է Կիևը հետաքրքրված ընդդիմության հաղթանակով։

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ապրիլի 12-ին: Ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդը՝ նախկին կառավարության պաշտոնյա Պետեր Մագյարը, վայելում է ԵՄ առաջնորդների և Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությունը:

 

Добавить комментарий