Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի կարգավորման համար ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդում» Թուրքիան կներկայացնի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ТАСС-ի փոխանցմամբ։  Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերներ են ուղարկվել բազմաթիվ օտարերկրյա առաջնորդների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նախագահել այս միջազգային կառույցը, որը, համաձայն Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման, պետ

Խաղաղության խորհուրդը ռեգիոնի խաղաղության պատմական հնարավորություն է. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Դավոսում կայացած Խաղաղության խորհուրդը տարածաշրջանում կայուն և համապարփակ խաղաղություն հաստատելու առումով պատմական հնարավորություն է ընձեռում։ Այս մասին նա գրել է «Nsosyal» սոցցանցի իր օգտահաշվում։

Ֆիդանը հիշեցրել է, որ Գազայում պատերազմը դադարեցնելու և վերակառուցումը նպատակ ունեցող Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցել է՝ ներկայացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Նրա պնդմամբ՝ ձևավորված Խաղաղության խորհուրդը, որի հիմնադիր անդամ է նաև Էրդողանը, պատմական հնարավորություն է ընձեռում Գազայի ժողովրդի երկար ժամանակ կրած տառապանքների մեղմման և նրանց հումանիտար կարիքների բավարարման համար։

«Այս համոզմամբ մենք մեր կամքն ենք արտահայտում այն առումով, որ հնարավոր է մի ապագա, որտեղ Գազայի ժողովրդի ձայնը լսելի է, նրանց իրավունքները՝ երաշխավորված, և նրանք կարող են ապրել խաղաղության պայմաններում»,- գրել է Ֆիդանը։

Աղբյուր՝ Ermenihaber

Добавить комментарий