Ռյուտե

Մեզ չափազանց անհանգստացնում է իրավիճակը Իրանում, սակայն սա ՆԱՏՕ-ի միջամտության հարց չէ. Մարկ Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը մտադիր չէ միջամտել Իրանում տիրող իրավիճակին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Մեկնաբանելով իրավիճակի սրացումը՝ Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ն Իրանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները որպես իր պատասխանատվության գոտի չի դիտարկում։

«Մեզ չափազանց անհանգստացնում է իրավիճակը, սակայն սա ՆԱՏՕ-ի միջամտության հարց չէ։ Դաշինքը կենտրոնացած է եվրոատլանտյան ուղղության և ռուսական սպառնալիքի վրա»,- ասել է նա Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի պատգամավորների հետ քննարկման ժամանակ։

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է, որ դաշինքն ուշադիր հետևում է Իրանի փոխգործակցությանը Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ, սակայն ընդգծել է, որ դա չի փոխում Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործընթացներին չմիջամտելու դիրքորոշումը։

 

Добавить комментарий