Եվս մեկ նավատորմ մոտենում է Իրանին. Թրամփը հուսով է, որ Թեհրանը գործարք կկնքի
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին ամերիկյան ևս մեկ նավատորմ է մոտենում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է Այովա նահանգի բնակիչների առաջ ելույթի ընթացքում։
Դոնալդ Թրամփը, միաժամանակ, հույս է հայտնել, որ Թեհրանը «գործարքի» կգնա։
«Հիմա Իրանին ևս մեկ գեղեցիկ նավատորմ է մոտենում, այնպես որ կտեսնենք․․․ Հուսով եմ՝ նրանք գործարք կկնքեն»,-հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է Իրանի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակմանը, որը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա հանգստյան օրերին։
Добавить комментарий