Իմ հույսն է, որ մենք գոնե մասնակի սահմանի բացում կտեսնենք եկող օրերի ու շաբաթների ընթացքում, այնուհետև լիովին կբացենք սահմանը: Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Թուրքիայի հետ սահմանի բացման մասին:  «Գյումրի-Կարս երկաթուղու մասին խոսվեց, որ կվերականգնվի, և այս երկաթուղով տեղափոխում կիրագործվի: Եթե անկեղծ լինեմ, հիմնական հարցը այստեղ ոչ թե ինչն է, այլ երբը: Վստահ եմ, որ սա օգտակար կլինի երկու երկրի ժողովուրդների համար՝ թե Հայաստանի, թե Թուրքիայի:  Շատ ինտենսիվ ու բե

Իմ հույսն է, որ եկող շաբաթների ընթացքում Թուրքիայի հետ սահմանի մասնակի բացում կտեսնենք, այնուհետև լիովին կբացենք սահմանը. Արարատ Միրզոյան

Իմ հույսն է, որ մենք գոնե մասնակի սահմանի բացում կտեսնենք եկող օրերի ու շաբաթների ընթացքում, այնուհետև լիովին կբացենք սահմանը: Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Թուրքիայի հետ սահմանի բացման մասին:

«Գյումրի-Կարս երկաթուղու մասին խոսվեց, որ կվերականգնվի, և այս երկաթուղով տեղափոխում կիրագործվի: Եթե անկեղծ լինեմ, հիմնական հարցը այստեղ ոչ թե ինչն է, այլ երբը: Վստահ եմ, որ սա օգտակար կլինի երկու երկրի ժողովուրդների համար՝ թե Հայաստանի, թե Թուրքիայի:

Շատ ինտենսիվ ու բեղմնավոր երկխոսություն ունենք մեր թուրք գործընկերների հետ, մեր օրակարգը շատ հարուստ է: Կա հանձնառություն ու պատրաստակամություն, որը բազմիցս արտահայտվել է երկու կողմերի կողմից, որ վերջնանպատակը հայ-թուրքական երկխոսության՝ դա դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է երկու երկների միջև:

Այնուհետև, ամբողջապես սահմանը բացելով՝ երկու երկրների միջև անշուշտ կստեղծենք համագործակցություն: Առ այսօր մեզ հաջողվել է  վստահությունն ամրապնդող զանազան միջոցառումներ իրականացնել»,- նշել է նա:

Добавить комментарий