Արաղչի

Մեր զինված ուժերը պատրաստ են անհապաղ արձագանքել երկրի սահմանների դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գրառում է կատարել՝ սպառնալով Միացյալ Նահանգներին և նշելով, որ իր երկիրը չի ձգտում միջուկային զենքի։

«Մեր քաջարի զինված ուժերը պատրաստ են՝ մատները ձգանին, անհապաղ և հզոր արձագանքել մեր երկրի ցամաքային, օդային և ջրային սահմանների դեմ ուղղված ցանկացած ագրեսիային։

12-օրյա պատերազմից քաղված դասերը թույլ են տվել մեզ արձագանքել ավելի վճռականորեն և արագ։

Միևնույն ժամանակ, Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար և հավասար միջուկային համաձայնագիրը՝ հավասար պայմաններով և առանց հարկադրանքի, սպառնալիքների կամ ահաբեկման, որը երաշխավորում է Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ և ապահովում է միջուկային զենքի բացակայությունը։

Նման զենքերը տեղ չունեն մեր անվտանգության հաշվարկներում, և մենք երբեք չենք ձգտել դրանք ձեռք բերել»,- նշել է նա։

 

Добавить комментарий