Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Ռուբիո
Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքներին, բայց «տեղում» կարող են լինել միայն եվրոպացի զինվորականները, խոսքը մասնավորապես բրիտանական և ֆրանսիական զորքերի տեղակայման մասին է. «Առանց ամերիկյան անվտանգության երաշխիքների եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայում իմաստ չի ունենա»։
Միևնույն ժամանակ «Reuters»-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ ԱՄՆ-ն Կիևից պահանջում է համաձայնագիր ստորագրել ՌԴ-ի հետ՝ երաշխիքների դիմաց:
Добавить комментарий