Իրանը երբեք մտադրություն չի ունեցել ներխուժելու Իրաքյան Քուրդիստան. Իրաքում Իրանի դեսպան
Իրաքում Իրանի դեսպան Մոհամադ Քազեմ Ալե-Սադեղը հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը երբեք մտադրություն չի ունեցել ներխուժելու Իրաքյան Քուրդիստանի տարածք։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալե-Սադեղն ասել է Իրաքի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Դիվանագետը վերահաստատել է Իրանի հավատարմությունն Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Արձագանքելով Իրաքյան Քուրդիստանի ահաբեկիչների դիրքերի վրա հարձակման վերաբերյալ իրանական կողմին ուղղված մեղադրանքներին՝ նա կրկին հիշեցրել է, որ Իրանը երբեք չի մտածել Իրաքի տարածք ներխուժելու մասին։
Ալե-Սադեղն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թեհրանն ու Բաղդադն այս հարցով որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Նա նաև հույս է հայտնել, որ այդ համաձայնության շնորհիվ կողմերը կվերահսկեն զինված խմբերին, ու ոչ մի ագրեսիա չի սպառնա Իրանին։
Դեսպանը հավելել է, որ նախորդ տարի աշնանը Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Թեհրանը խափանել է ահաբեկչական դավադրությունները, որոնք իրականացվում էին Իրաքյան Քուրդիստանի Էրբիլի շրջանից։ Վերջինս նաև ասել է, որ առաջիկայում մտադիր է մեկնել Իրաքյան Քուրդիստան։
Добавить комментарий