`ТАСС-ի

Մոսկվան կդիտարկի Ուկրաինայի վերաբերյալ իրական առաջարկներ և չի կենտրոնանա հրապարակային խաղերի վրա. Լավրով

Մոսկվան կդիտարկի Ուկրաինայի վերաբերյալ իրական առաջարկներ և հույսը չի դնի հրապարակային խաղերի վրա: Ինչպես հաղորդում է  ТАСС-ը,  լրագրողներին այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա ասել է, որ լրատվամիջոցները կտեղեկացվեն ԱՄԷ-ում Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին, երբ ամեն ինչ պարզ լինի։

«Ուկրաինայի հարցով բանակցությունների քաղաքական հարցերը ձևակերպել է Վլադիմիր Պուտինը, և դրանք ուժի մեջ են մնում»։

Լավրովը նաև նշել է, որ ռուս բանակցողները կշարունակեն շփվել ցանկացած ձևաչափով։

Добавить комментарий