Եվրոպան ռազմավարական սխալ է կատարում․ Արաղչի
Եվրամիությունը ռազմավարական մեծ սխալ է կատարում՝ ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Եվրոպան զբաղված է ճգնաժամի կրակը բորբոքելով… Մեր զինված ուժերն այսպես կոչված «ահաբեկչական կազմակերպություններ»-ի ցանկում ներառելով՝ այն կատարում է ռազմավարական ևս մեկ խոշոր սխալ»,- գրել է Իրանի արտգործնախարարը սոցիալական ցանցում։
Добавить комментарий