Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից։
Այս մասին հայտնել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը՝ պատասխանելով հարցերին, թե ինչո՞ւ այլևս Սուրբ Պատարագներ չեն մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում։
«Աստված զորացնի Մեր Եկեղեցին,մեր Հայրենիքը ու մեր Բանակը»։
Ինչպես գրում է Սպուտնիկ Արմենիան, երեկ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ ՊՆ որոշումը, ըստ որի՝ այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում:
Добавить комментарий