ՌԴ-ի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո «կամավորների կոալիցիայի» զինված ուժերը Ուկրաինայում կհայտնվեն ցամաքում, ծովում և օդում. Ռյուտե
ԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ «կամավորների կոալիցիայի» զինված ուժերը Ուկրաինայում կհայտնվեն ցամաքում, ծովում և օդում Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երբ խաղաղության համաձայնությունը ձեռք բերվի, այն երկրներին, որոնք համաձայնության են եկել,կտրամադրվեն զինված ուժեր, ինքնաթիռներ և ծովային աջակցություն՝ ռազմածովային ուժերի կողմից», - ասել է նա՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները «այլ կերպով կօգնեն»:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Կիևում է:
Добавить комментарий