Մարտին կունենանք նոր Սահմանադրության տեքստ. Սրբուհի Գալյան
Ժամկետներից չենք շեղվելու, մարտին կունենանք նոր Սահմանադրության տեքստ, որը ենթակա կլինի հրապարակման, այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու:
Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով՝ դա իր քաղաքական դիրքորոշումն է:
Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա Բաքվի գնահատմամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:
Հայաստանի Սահմանադրական դատարանը վճռել էր, որ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի և այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում:
Добавить комментарий