Բաքուն ցմահ ազատազրկման դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Այսօր Բաքվում ավարտվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը:
Հրապարակվել են դատավճիռները՝ 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում:
Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյան, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը:
Վերջիններս «մեղադրվում» են Ադրբեջանում «ռազմական հանցագործություններ» կատարելու մեջ։
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին ևԱրկադի Ղուկասյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման, որովհետև Ադրբեջանում կա օրենք, համաձայն որի՝ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել 65 տարին լրացած անձինք։
Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվեց 18 տարի ազատազրկման:
Դավիթ Ալավերդյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման:
Վասիլ Բեգլարյանը դատապարտվեց 15 տարի ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարի ազատազրկման:
Добавить комментарий