Опубликовано detq-editor -
00

Իրանական «Զաֆար-2» արբանյակը շուտով տիեզերք կարձակվի

Իրանական արտադրության «Զաֆար-2» արբանյակը տիեզերք արձակվելու շեմին է։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրի հայտարարությանը։

Հաղորդվում է, որ այս տարվա ընթացքում արբանյակի արձակումը համարվում է իսլամական Իրանի տիեզերական արդյունաբերության ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից մեկը։

Իսա Զարեփուրը նախորդ տարվա վերջին տեխնոլոգիաների ազգային օրվա կապակցությամբ իր ունեցած ելույթում հայտարարել էր, որ իրանական «Զաֆար-2» արբանյակը տիեզերք կարձակվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում (նկատի ունի իրանական տարվա, որը մեկնարկում է մարտի 21-ից)։

Նշենք, որ «Զաֆար-1» արբանյակի արձակումը տեղի է ունեցել մոտավորապես 3 տարի առաջ տեղական արբանյակային «Simerg» օպերատորի օգնությամբ, սակայն այն չի կարողացել մնալ ուղեծրում պահանջվող պոմպային արագությունը չհասցնելու պատճառով։ Իրանի կապի նախարարությունը հայտարարել է, որ «Զաֆար-2»-ն արտադրվել է նույն արագությամբ, բայց ավելի բարձր որակով ու լայն հնարավորություններով։

Добавить комментарий