Միաժամանակ ակնհայտ է, որ նման ձևաչափերի արդյունավետությունը կախված է ոչ միայն քննարկումներից, այլ նաև քաղաքական մակարդակում իրականացվող փոխադարձ, ոչ թե միակողմանի քայլերից։

Հայաստանում մեկնարկել է կլոր սեղան-քննարկում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ

Հայաստանում մեկնարկել է կլոր սեղան-քննարկում  Հայաստանի և Ադրբեջանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այսօր Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով:

Հիշեցնենք, որ Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։

Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։

Միաժամանակ ակնհայտ է, որ նման ձևաչափերի արդյունավետությունը կախված է ոչ միայն քննարկումներից, այլ նաև քաղաքական մակարդակում իրականացվող փոխադարձ, ոչ թե միակողմանի քայլերից։ 

 

 

Добавить комментарий