ՄԱԿ-ի 5 մանդատակիր կոչ է արել Բաքվին անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի (Բերձորի - խմբ.) միջանցքով
ՄԱԿ-ի փորձագետները լրջորեն մտահոգված են Լաչինի (Բերձորի - խմբ.) միջանցքի շրջափակմամբ, ինչը, ըստ նրանց, կարող է հանգեցնել բնակչության համար մարդասիրական ծանր հետևանքների։
«ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հարցերով փորձագետները հայտարարել են, որ Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միակ ճանապարհն է, և այն հումանիտար նշանակություն ունի: Միջանցքի շրջափակումը խաթարել է ԼՂ-ում բնակվող շուրջ 120.000 մարդու սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը: Հումանիտար իրավիճակը սրվել է գազամատակարարման պարբերական ընդհատումների պատճառով, ինչը խախտել է նաև բժշկական հաստատությունների գործունեությունը: Կրթական հաստատությունները ևս չեն կարողացել գործել և դադարեցրել են աշխատանքը»,- ասված է հաղորդագրությունում։
ՄԱԿ-ի փորձագետները լուրջ մտահոգություն են հայտնել առ այն, որ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև շրջափակումը կարող է հանգեցնել բնակչության համար մարդասիրական ծանր հետևանքների և նրանց իրավունքների խախտման։
Աղբյուր` Sputnik
Добавить комментарий