Պեսկովն ասել է, թե ովքեր են լինելու Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության կազմում:   Ուկրաինայի հարցով Ժնևի բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը կընդլայնվի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  «Իսկապես, պատվիրակությունը կընդլայնվի. այս անգամ (ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր) Մեդինսկուց բացի, այնտեղ կլինեն փոխարտգործնախարար (Միխայիլ) Գալուզինը և այլ պաշտոնյաներ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:  Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները կշարո

Պեսկովն ասել է, թե ովքեր են լինելու Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության կազմում

Պեսկովն ասել է, թե ովքեր են լինելու Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության կազմում:

Ուկրաինայի հարցով Ժնևի բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը կընդլայնվի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես, պատվիրակությունը կընդլայնվի. այս անգամ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուց բացի, այնտեղ կլինեն փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 17-18-ը: Ժնևում ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

ԱՄՆ առաջնորդի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները երեքշաբթի օրը Ժնևում ներկա կգտնվեն Ուկրաինայի կարգավորման հարցով հանդիպմանը, հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

 

Добавить комментарий