ԵՄ

Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի

Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար։

Նա իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ին՝ փոխարինելով Մարկուս Ռիտերին։

Սատու Կոյվուն ֆինն ավագ ոստիկան է՝ ավելի քան 35 տարվա ազգային և միջազգային փորձով։ Նշանակվելուց առաջ նա աշխատում էր Ֆինլանդիայի Ազգային ոստիկանության վարչությունում՝ որպես մարդկային ռեսուրսների ղեկավար:

Նրան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար նշանակելու որոշումը կայացվել է ԵՄ-ի Քաղաքական և անվտանգության կոմիտեի կողմից՝ 2026 թվականի փետրվարի 17-ին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 20-ից Հայաստանում իր գործունեությունն է սկսել ԵՄ դիտորդական առաքելությունը։ 

ԵՄ 40 քաղաքացիական դիտորդ-փորձագետներից բաղկացած Հայաստանյան առաքելությունը իրականացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի դիտորդություն՝ ռազմական դիրքերի և հրադադարի վերաբերյալ զարգացումների առնչությամբ կանոնավոր և իրավիճակային զեկուցումների միջոցով։  

 

Добавить комментарий