Փալոն

Ֆրենկ Փալոնը Թրամփին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ալիևի խուլիգաններին

Ալիևի նման բռնապետները, որոնց ձեռքերն արյան մեջ են թաթախված, տեղ չունեն Վաշինգտոնի փողոցներում։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։

«Նրանք իրավունք չունեն վարձու խուլիգաններ ուղարկել՝ մեր մայրաքաղաքի փողոցներում ցուցարարների վրա հարձակվելու համար։ Ես կոչ եմ անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երաշխավորել, որ այդ դաժան հանցագործները չեն խուսափի պատասխանատվությունից և կպատժվեն»,- նշել է կոնգրեսականը։

Նշենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահը «Խաղաղության խորհրդի» նիստին մասնակցելու համար ժամանել էր Վաշինգտոն։ Այն հյուրանոցի դիմաց, որտեղ հանգրվանել է Ալիևը, ցույց էր կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Ցուցարարները վանկարկել են՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Իսկ Ալիևի անվտանգության աշխատակիցները խուլիգանաբար հրել են, հարվածել և բռնի ուժով հեռացրել ցուցարարներին այդ տարածքից:

 

Добавить комментарий