ՌԴ-ն կոչ է արել Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին զերծ մնալ Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելուց
Ռուսաստանը կոչ է արել Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին զերծ մնալ Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելուց։
ՌԴ Արտգործնախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական լուծում գտնելու համար։
«Միացյալ Նահանգների և նրա արբանյակների ներկայիս գործողությունները համապատասխանում են «առավելագույն ճնշման» հայտնի քաղաքականությանը, որը ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես՝ պետությունների ներքին գործերին չմիջամտելու և ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքի սկզբունքի կոպիտ խախտում է։ Այս քաղաքականության կենտրոնական տարրը միակողմանի հարկադրանքի միջոցներն են»,- նշել է նա։
Добавить комментарий