Հայաստանում ընդգծվում է ադրբեջանական բենզինի արագ սպառման փաստը և իբր տևական խաղաղության հասնելու հանգամանքը, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է խոսել խեղաթյուրված պատմական մեղադրանքների և ուժի ցուցադրության լեզվով: «Խոջալուի ցեղասպանության» պատասխանատվությունը կրում է հայկական պետությունը: Այս մասին այսօր այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման ժամանակ հայտարարել է Ալիևը: «Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պ

«Խոջալուի ցեղասպանության» պատասխանատվությունը կրում է հայկական պետությունը. Ալիև

 

«Խոջալուի ցեղասպանության» պատասխանատվությունը կրում է հայկական պետությունը: 

Այս մասին այսօր այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման ժամանակ հայտարարել է Ալիևը: Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն»:

Հայաստանում ընդգծվում է ադրբեջանական բենզինի արագ սպառման փաստը և իբր տևական խաղաղության հասնելու հանգամանքը, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է խոսել խեղաթյուրված պատմական մեղադրանքների և ուժի ցուցադրության լեզվով:

Այս և նման հայտարարությունները հնչում են մի պետության ղեկավարի կողմից, որի իշխանության օրոք իրականացվել են լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի դեմ, տեղի է ունեցել Արցախի հայ բնակչության զանգվածային տեղահանում, և միջազգային հարթակներում շարունակվում է կոշտ, մեղադրական հռետորաբանությունը։

Добавить комментарий