Ադրբեջանում «խաղաղությանը պատրաստվելը» կարծես թե չի բացառում ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները՝ պատմությունը խեղաթյուրելու և «պատմական իրավունք» ձևակերպմամբ նոր պահանջներ առաջ մղելու հաշվին

«Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է. Ազիզ Ալեքբերլի

«Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին: Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Դա մեր հայրենակիցների պատմական իրավունքն է։ Այսօր ազատագրված ինքնիշխան տարածքներում  իրականացվում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ։

Խոջալուն (Իվանյան) բարեկարգվում է։ Ղարաբաղում վերածնվում են հայերի կողմից ավերված գյուղերը, և մեր տեղահանվածները 30 տարվա բաժանումից հետո վերադառնում են իրենց հարազատ հողերը։ «Արևմտյան Ադրբեջանում» մեր տներն ու հողերն են, և փախստականները նույնպես կվերադառնան իրենց բնօրրաններ։ Մենք դրանում վստահ ենք»,- ընդգծել է Ազիզ Ալեքբերլին։

Ադրբեջանում «խաղաղությանը պատրաստվելը» կարծես թե չի բացառում ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները՝ պատմությունը խեղաթյուրելու և «պատմական իրավունք» ձևակերպմամբ նոր պահանջներ առաջ մղելու հաշվին
 

Добавить комментарий