Զոհերի հիշատակը ենթադրում է պատասխանատվություն մարդու իրավունքների պաշտպանության համար. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի օրը
Զոհերի հիշատակը ենթադրում է պատասխանատվություն մարդու իրավունքների պաշտպանության համար. այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն՝ հիշատակելով Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցը։
«1988 թվականի Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգում ենք հարյուրավոր սպանված հայերի հիշատակը»,- նշված է հայտարարության մեջ:
1988 թվականի փետրվարի 27-29-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի զոհերի ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, սակայն կան բազմաթիվ վկայություններ, որ գազանաբար սպանվել և նահատակվել են մի քանի հարյուր հայեր։
Добавить комментарий