Վարդան

Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները. իրանագետ

Իրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոցված ամերիկյան ռազմական օդանավ, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ամերիկյան կողմն առայժմ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է ինքնաթիռի կորուստը։

Տարածաշրջանում շիայական կազմավորումների ակտիվացման շրջանակներում Իսրայելին հրթիռային հարվածներ է հասցրել լիբանանյան «Հիզբալլահը», իսկ Թել-Ավիվը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսում Լիբանանում։

Գրեթե կասկած չկա, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները»,- գրել է Ոսկանյանը։

Добавить комментарий