Իրանի տարբեր նահանգներում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել
ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանի Ֆարս նահանգում զոհվել է 35 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը հայտնել է, որ հարձակումների հետևանքով զոհվել է 27 մարդ։
Նրա խոսքով՝ փետրվարի 28-ից ի վեր հարձակումների են ենթարկվել Թավրիզ, Սարաբ, Մարաղա և Շաբեսթար քաղաքների տարբեր հատվածներ։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ՝ հարվածելով Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանին։ Մինաբ քաղաքում ավերվել է տարրական դպրոց, որի հետևանքով զոհվել է առնվազն 140 երեխա։
Добавить комментарий