Արաղչի

Արաղչին և Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Աբբաս Արաղչին և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, և վրեժ կլուծի իր նահատակ առաջնորդի արյան համար։

Զրույցի ընթացքում Միրզոյանը ցավակցություն է հայտնել Գերագույն առաջնորդի և Իրանի քաղաքացիների՝ երեխաների և կանանց խմբի նահատակության համար։

Նա նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ տրամադրել ցանկացած անհրաժեշտ մարդասիրական օգնություն  և հույս հայտնել, որ ստեղծված իրավիճակը կլուծվի դիվանագիտական ճանապարհով։

Добавить комментарий