Կհվ

ԿՀՎ ցանկանում է զինել իրանցի քրդերին՝ ապստամբություն հրահրելու նպատակով

ԿՀՎ-ն (Կենտրոնական հետախուզական վարչություն) ցանկանում է զինել իրանցի քրդերին՝ ապստամբություն հրահրելու նպատակով։ Գրում է CNN-ը։

Թրամփի վարչակազմը ակտիվ բանակցություններ է վարում Իրանի ընդդիմադիր խմբերի և Իրաքում քուրդ առաջնորդների հետ՝ նրանց ռազմական աջակցություն տրամադրելու համար: Հեռուստաալիքը հայտնում է, որ նախօրեին ԱՄՆ նախագահը խոսել է իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Մուստաֆա Հիջրիի հետ:

Տեղեկություններ կան, որ առաջիկա օրերին Իրանի քրդերի ընդդիմադիր ուժերը կմասնակցեն Իրանի արևմուտքում ցամաքային գործողությանը:

Добавить комментарий