Քուփերը

ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են իրանական 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ. Քուփեր

ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են իրանական 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը՝ X սոցիալական ցանցի հրամանատարության էջում հրապարակված տեսաուղերձում։

«Այս պահի դրությամբ մենք ոչնչացրել ենք իրանական 17 նավ, այդ թվում՝ ամենասարքին սուզանավը, որի կորպուսն այժմ անցք ունի», - ասել է նա։

ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը նաև հայտնել է, որ Պարսից ծոցում այլևս իրանական նավեր չեն մնացել։

«Այսօրվա դրությամբ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում կամ Օմանի ծոցում չկա ոչ մի իրանական նավ, և մենք կանգ չենք առնի։ Մենք կշարունակենք իրականացնել թիրախների դինամիկ նշանառության գործողություններ»,- հայտարարել է Քուփերը։

 

Добавить комментарий