ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում
Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում։
Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Նա կարծում է, որ Թեհրանը սիրով կընդունի Ռուսաստանի միջնորդական ծառայությունները։
«Սակայն ամերիկացիները հստակեցնում են, որ իրենց միջնորդներ պետք չեն։ Նրանք ասում են, որ Վաշինգտոնը կարող է ինքնուրույն լուծել առկա խնդիրները։ Իրականում ամերիկացիները շատ վատ են այս հարցում», - ասել է Ուլյանովը։
Добавить комментарий