Նախիջևան

Իրանը հարվածել է Նախիջևանին

Իրանից թռչող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել ադրբեջանական Նախիջևանի օդանավակայանին, Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ միջադեպը հրդեհի պատճառ է դարձել՝ հավելելով, որ շուտով պաշտոնական հայտարարություն կտարածվի։ 

Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու քաղաքացիական անձ է տուժել, հայտնել է պաշտոնական Բաքուն՝ հավելելով՝ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել:

Trend-ը հաղորդում է, որ մեկ անօդաչու թռչող սարք վթարի է ենթարկվել օդանավակայանի տարածքում, իսկ երկրորդը՝ պայթել դպրոցի բակում։ Ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են։

Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Добавить комментарий