Опубликовано detq-editor -
 Արևմուտքն Իսրայելի միջոցով ուղերձ է հղում Թուրքիային․ թուրք վերլուծաբան  Թուրք ակադեմիկոս Շեյհանլըօղլուն «Վերջին 4 ամսում Սիրիայի վրա Իսրայելի հարձակումների պատճառների մասին մտորումներ» հոդվածում անդրադարձել է Իսրայելի կողմից պարբերաբար Սիրիայի վրա կրկնվող հարձակումներին, հաղորդում է «Ermenihaber»-ը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սիրիան գտնվում է սուննի-իսլամական աշխարհագրության կենտրոնում, և ընդգծել՝ «Իսրայելը կրակի հետ է խաղում»: Նշելով, որ 2023 թ․ առաջին օրերից Իսրայելը հարվածներ է հասցն

Արևմուտքն Իսրայելի միջոցով ուղերձ է հղում Թուրքիային․ թուրք վերլուծաբան

Թուրք ակադեմիկոս Շեյհանլըօղլուն «Վերջին 4 ամսում Սիրիայի վրա Իսրայելի հարձակումների պատճառների մասին մտորումներ» հոդվածում անդրադարձել է Իսրայելի կողմից պարբերաբար Սիրիայի վրա կրկնվող հարձակումներին, հաղորդում է «Ermenihaber»-ը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սիրիան գտնվում է սուննի-իսլամական աշխարհագրության կենտրոնում, և ընդգծել՝ «Իսրայելը կրակի հետ է խաղում»:

Նշելով, որ 2023 թ․ առաջին օրերից Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիային, գրել է դրանց պատճառների մասին․ «Գոլանի բարձունքները, որոնք գտնվում են Սիրիայի գյուղատնտեսական բերրի հողատարածքներում, ավելի քան 50 տարի Իսրայելի տիրապետության տակ են։ 2023 թ. առաջին օրերից ի վեր իսրայելական հարձակումներ են իրականացվել Սիրիայի տարբեր քաղաքների, հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների վրա, իսկ վերջին հարձակումը եղել է Հոմսում»։

Այս ամենին գրեթե ամեն օր ականատես դարձած հոդվածի հեղինակն իրադարձությունները մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Ցավոք, Սիրիան չի կարող նույնիսկ պաշտպանվել, ինչպես թունավոր օձի հարձակմանը ենթարկված վիրավորը, նա կարող է միայն բղավել»։ Ապա հավելել է, որ Արևմուտքը փորձում է ուղերձ հղել Թուրքիային՝ հոդվածը եզրափակելով հայտնի ասացվածքով՝ «Kızım sana söylüyorum, gelinim sen anla» («Աղջիկս, ես քեզ եմ ասում, հարս, դու հասկացի՛ր», համարժեք է հայերեն «Կուժ քեզ ասեմ, կուլա լսիր» ասացվածքին)։

Добавить комментарий