Մեր զինված ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստվածության, և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիեև
Ադրբեջանի զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության բոլոր մյուս ուժերը բերվել են թիվ մեկ մոբիլիզացիոն վիճակի և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացմանը։ Այս մասին Նախիջևանի վրա իրանական անօդաչուների հարձակման կապակցությամբ գումարված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Սա առաջին դեպքը չէ, որ Իրանի պետությունը ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ։ Մենք բոլորս լավ հիշում ենք, որ որոշ ժամանակ առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը ենթարկվել է ահաբեկչական գործողության։
Իրանական հատուկ ծառայությունների հրահանգով դեսպանատան վրա հարձակված անձը արյունալի ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի քաղաքացիների դեմ։ Արդյունքում մեկ քաղաքացի մահացել է, իսկ մյուսը՝ ծանր վիրավորվել։
Մենք չենք հաշտվի այս անհիմն ահաբեկչական գործողության և Ադրբեջանի դեմ կատարված ագրեսիայի հետ։ Մեր զինված ուժերին հանձնարարվել է մշակել և ձեռնարկել պատասխան միջոցներ»,-ասել է նա:
«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»»։
Добавить комментарий