Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը կամրապնդի ազգային միասնությունն ու համախմբվածությունը. Արաղչի
Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը կամրապնդի ազգային միասնությունն ու համախմբվածությունը. այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչին` անդրադառնալով գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությանը։
Շնորհավորում եմ Նորին Սրբությանը և Իրանի մեծ ժողովրդին Նորին Սրբություն Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի՝ որպես Իսլամական հեղափոխության երրորդ գերագույն առաջնորդ արժանի ընտրության կապակցությամբ։ Այս ընտրությունը երկրի ներկայիս իրավիճակում անկասկած կերաշխավորի մեր սիրելի երկրի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կամրապնդի ազգային միասնությունն ու համախմբվածությունը։
Ես իմ հավատարմությունն եմ հայտնում Իսլամական հեղափոխության երրորդ գերագույն առաջնորդին և խոստանում եմ՝ մի պահ անգամ չդադարել պաշտպանել մեծ իրանական ազգի իրավունքները, առաջ մղել ազգային շահերն ու անվտանգությունը և իրականացնել Իրանի Իսլամական հեղափոխության վեհ նպատակները։
Добавить комментарий