Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտելու որոշում կկայացնի Նեթանյահուի հետ համատեղ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու որոշումը կլինի «փոխադարձ» որոշում, որը կկայացվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է The Times of Israel-ի հետ հեռախոսային հարցազրույցում։
Ըստ պարբերականի՝ Թրամփը նշել է, որ Նեթանյահուն հակամարտության ավարտի հարցում դերակատարում կունենա, սակայն վերջնական որոշումը կկայացնի ինքը։
«Կարծում եմ՝ դա փոխադարձ է… որոշ առումով։ Մենք խոսում ենք։ Ես համապատասխան ժամանակ որոշում կկայացնեմ, բայց ամեն ինչ պետք է հաշվի առնվի», – ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև ասել է, որ Իրանը կոչնչացներ Իսրայելին, եթե ինքը և Նեթանյահուն չլինեին։
«Իրանը պատրաստվում էր ոչնչացնել Իսրայելը և դրա շուրջ գտնվող ամեն բան… Մենք աշխատել ենք միասին։ Մենք ոչնչացրել ենք մի երկիր, որը ցանկանում էր ոչնչացնել Իսրայելը»,- ասել է Թրամփը։
Հարցին՝ արդյոք Իսրայելը կարող է շարունակել պատերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե ԱՄՆ-ն որոշի դադարեցնել իր հարձակումները, Թրամփը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։
Добавить комментарий