https://www.msb.gov.tr/SlaytHaber/1952eadb6a6d432ab520aa44fa83c608

Իրանը ևս մեկ բալիuտիկ հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ

Իրանը ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ, որը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը: Չնայած դրան, Թուրքիայի տարածքին կամ օդային տարածքին սպառնացող ցանկացած վտանգ կստանա վճռական և անհապաղ պատասխան»,- գրված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սա վերջին օրերին Իրանի կողմից իրականացված արդեն երկրորդ նմանատիպ հարձակումն է, որը կասեցվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Добавить комментарий