Հարված

Իրանն այս գիշեր ավիահարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային

Իրանն այս գիշեր հարվածներ է հասցրել Քաթարում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի դիրքերին։ Այս մասին հայտնում է «Գոլոս Կուրդիստանա» Telegram-ալիքը։

Իր հերթին, ամերիկյան Associated Press (AP) գործակալությունն այս գիշեր հաղորդել է, որ հարվածները հասցվել են Կատարում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Ալ Ուդեյդ» բազային։

«Չհաստատված տվյալների համաձայն՝ Դոհայի բազայում լսվել են ուժգին պայթյուններ և տագնապի ազդանշաններ... Նախնական տվյալները հուշում են, որ բազան, հավանաբար, ուղիղ հարձակման է ենթարկվել։ Հաղորդվում է տվյալ տարածքում հնարավոր հետևանքների մասին»,- գրում է AP-ն։

 

Добавить комментарий