Опубликовано detq-editor -
1

Թեհրանն ուշադիր հետևում է Իրանի և Ադրբեջանի վերաբերյալ սիոնիստական ռեժիմի արկածախնդրություններին

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին հայտարարել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է Իրանի և Ադրբեջանի վերաբերյալ սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ․) արկածախնդիր քայլերին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Ջահրոմին շեշտել է, որ Իրանն ու Ադրբեջանն անքակտելի կապեր ունեն, իսկ երկու ժողովուրդների թշնամի սիոնիստական ռեժիմը կողմերի միջև փորձել է անջրպետ ստեղծել։ Նրա խոսքով՝ Իրանը վերահսկում է երկու ժողովուրդների թշնամու գործողությունները և ժամանակին կպատասխանի դրանց:

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Ադրբեջանը տևական ժամանակ է, ինչ սիոնիստական ռեժիմի պնդումների ազդեցության տակ Իրանի հասցեին մեղադրանքներ  է հնչեցնում  և Թեհրանի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծում:

Բահադորի Ջահրոմին նաև ցավակցություն է հայտնել Սիրիայում իրանցի երկու ռազմական խորհրդականի նահատակության կապակցությամբ։ Նա հավելել է, որ սիոնիստական ռեժիմը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ ներքին ճգնաժամերի ժամանակ ահաբեկչական գործողություններ են իրականացնում սահմանից դուրս, ինչն անպատասխան չի մնա:

Добавить комментарий