ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ դիրք չի կառուցվել․ ՊՆ խոսնակ
Վերջին օրերին մի շարք հանրային գործիչներ և լրատվամիջոցներ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք:
Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Շրջանառվող կեղծ տեղեկություններն ուղեկցվում են նաև «Google Earth» ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Այս մասին նաև «Google Earth» ծրագիրն է տեղեկացնում իր ընթերցողներին կամ այն մարդկանց, ովքեր օգտագործում են այդ ծրագիրը»,– նշում է Թորոսյանը։
Անդրադառնալով այն մտահոգություններին, որ նշված դիրքը կարող է վտանգ ներկայացնել Սոթքի հանքավայրի, Կութ բնակավայրի և դրան հարակից տարածքների համար, Թորոսյանը նշում է, որ նշված դիրքը Սոթքի հանքավայրից հեռու է 4 կմ է, իսկ Կութ բնակավայրից` 6․4 կմ։
Ավելին, Կութ բնակավայրի և նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ առկա է Կատար լեռը` 3008․5 մ բարձրությամբ։
Добавить комментарий