Ֆրանսիան օգնություն չի ցուցաբերի Իրանի դեմ իրականացվող հարձակողական գործողություններին, քանի որ Փարիզը չի սանկցիավորել այդ հակամարտությունը։ Այս մասին իսպանական El País թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարին կից պատվիրակված նախարար Ալիս Ռյուֆոն։  Նախարարի պարզաբանմամբ՝ դաշնակիցները գործել են առանց Ֆրանսիայի հետ նախնական քննարկումների։  «Իսրայելացիներն ու ամերիկացիները մեզ հետ չեն խորհրդակցել և չեն բացատրել իրենց նպատակները։ Մենք օգնություն չենք ցուցաբերի հարձակողական գործո

Ֆրանսիան չի աջակցի Իրանի դեմ hարձակողական գործողություններին․ ֆրանսիացի պաշտոնյա

Ֆրանսիան օգնություն չի ցուցաբերի Իրանի դեմ իրականացվող հարձակողական գործողություններին, քանի որ Փարիզը չի սանկցիավորել այդ հակամարտությունը։ Այս մասին իսպանական El País թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարին կից պատվիրակված նախարար Ալիս Ռյուֆոն։

Նախարարի պարզաբանմամբ՝ դաշնակիցները գործել են առանց Ֆրանսիայի հետ նախնական քննարկումների։

«Իսրայելացիներն ու ամերիկացիները մեզ հետ չեն խորհրդակցել և չեն բացատրել իրենց նպատակները։ Մենք օգնություն չենք ցուցաբերի հարձակողական գործողություններին, քանի որ չենք ընտրել և չենք սանկցիավորել այս պատերազմը»,- նշել է Ռյուֆոն։

Նա հավելել է, որ Ֆրանսիան բացասաբար է վերաբերվում այն ռազմական գործողություններին, որոնք այսօր ապակայունացնում են տարածաշրջանը։ Բացի այդ, Ռյուֆոն ընդգծել է, որ Փարիզը դեմ է Իսրայելի կողմից Լիբանանում լայնամասշտաբ ցամաքային գործողության իրականացմանը։

Добавить комментарий